Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 5-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2593 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 255 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 270 անձ։ 70 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ 381 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1019-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 22 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1208 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 120 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 134 անձ։ 12 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ փոխարինված, 1-ը անընթեռնելի համարանիշերով։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 12 անձի։