Պարեկների ձերբակալած երիտասարդի մոտ գողոնը հայտնաբերվեց
07.09.2023 13:01
Արձանագրված դեպքեր

Սեպտեմբերի 6-ին Զորավար Անդրանիկի արձանի մոտ Երևանի պարեկներին մոտեցած կինը, մատնացույց անելով մի տղայի, հայտնել է, որ նա գողացել է իր պայուսակը:
Գիշերվա ժամը 1.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, պարեկները ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Իջևան քաղաքի բնակիչ, 22-ամյա երիտասարդին:
Գողոնը հայտնաբերվել է:
Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: