Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Դեկտեմբերի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4868 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 229 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 471, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 237, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 128, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 704, արագության գերազանցման՝ 22 և 1683 այլ իրավախախտումներ։ 166 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 168-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 99-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 561-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 88 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15244 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 203 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 186, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1007 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 121, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 2472, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 219, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 380, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 200, արագության գերազանցման՝ 1049 և 4196 այլ իրավախախտումներ։ 448 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2138-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1450-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 32-ը՝ բեռնատարներ, 674-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 49 անձ։