ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկների կողմից Մարաշի բաժանմունք բերման ենթարկվածի մեքենայում մարիխուանա կար

Փետրվարի 21-ին ՊԾ Երևանի գնդի ծառայողները Աբովյան փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք կասկածանքով բերման ենթարկեցին մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի 24-ամյա մի բնակչի:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով մարիխուանայի նմանվող զանգված:
24-ամյա երիտասարդը հայտնել է, որ բուսական զանգվածը մարիխուանա է, պահում էր իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: