1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

07.09.2018 11:31 Պարզաբանում
Պարզաբանում

«Ժամանակ» օրաթերթը հրապարակել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի խոսքը Վլադիմիր Գասպարյանի առանձնատան գնի մասին և հեղինակը մտարկումների մի ամբողջ շարք կառուցել այդ «հիմքի» վրա:
Նախ ասենք, որ ոստիկանության պետի կողմից լրագրողի կոնկրե՛տ հարցին տրվել է կոնկրե՛տ պատասխան, և իրողությունը կիսատելով տպավորություն փոխելը զուտ լրագրողական հնարք է:
Երկրորդ. նույնպիսի հնարք է այդ կիսատությունն օգտագործելով` ոստիկանության կառույցի մասին անհիմն դատողություններ ու ոչ պակաս անփաստարկ եզրահանգում անելը:
Հայտնել ենք ու կրկնում ենք. ոստիկանությունը գործում է իր բնականոն ռեժիմով բոլոր ոլորտներում` հասարակակն կարգի ապահովման, հանցավորության դեմ պայքարի, կադրային, կազմակերպչական, նաև` բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանման ու ամրապնդման:
Ոստիկանությունը նույնքան բնականոն պատրաստվում է առաջիկա համապետական խոշոր միջոցառումներին` Երևանի ավագանու ընտրություններ, մայրաքաղաքի 2800-ամյակի հանդիսություններ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, ՏԻՄ ընտրություններ և այլն, որոնց ընթացքում իրացնելու է ոչ միայն իր լիազորությունները, այլև հասարակության ակնհայտ հավատն ու վստահությունը:
Աշխատանային այս լիարժեք ռեժիմը գործունեության ուղեցույց ու կերպ ունենալով` իհարկե կարելի էր և չարձագանքել լրագրողական հնարանքներին, բայց չենք կարող, քանի որ դրանցով վտանգվում է ընթերցողի` արժանահավատ տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Ուստի` խնդրանք մեր գործընկերներին. ձեռնպահ մնացեք սեփական պատկերացումներն ու տեսիլքները ուրիշին և ուրիշի գործունեությանը վերագրելու անհեռանկար գործելակերպից: