ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում` «Ագարակում արագաչափը թաքցրել են» հրապարակման կապակցությամբ

21.11.2013 09:56 Պարզաբանումներ
«Հրապարակ» օրաթերթի 2013 թ. նոյեմբերի 12-ի համարում հրապարակված «Ագարակում արագաչափը թաքցրել են» հոդվածի կապակցությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31.850 կ/մ-ին Ագարակ գյուղի տարածքով անցնող հատվածում տեղադրված 5.23.1 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանի շրջակայքում թեև առկա են եղել ծառերի թփեր, սակայն դրանք որևէ կերպ չէին կարող խոչընդոտել ճանապարհային նշանի տեսանելիությանը։ Այն տեղադրված է հաստատված նորմերին համապատասխան և բավարար չափով տեսանելի է տրանսպորտային միջոցների վարորդների համար։
Նմանատիպ պնդումները բացառելու նպատակով այդ նշանի շրջակայքում կատարվել է թփերի սանիտարական էտում։