ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում. համացանցում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

18.02.2013 20:16 Ընտրություններ
Համացանցում հրապարակված՝ 7/08 ընտրական տեղամասում քաղաքացու վիճաբանության վերաբերյալ հաղորդման և տեսանյութի համաձայն՝ Երևանի Մալաթիա թաղամասի 7/08 տեղամասում Անահիտ Գեղամյան անունով մի կին գժգոհել է, որ իր տանը ընդամենը 3 հոգի են գրանցված, բայց ընտրացուցակում առկա են 7 հոգու տվյալներ: Ա. Գեղամյանը պնդել է նաև, որ Օգանովի 14/20 հասցեում գտնվող տունն իր սեփականությունն է: 
Հայտնում ենք, որ տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի Օգանովի փողոցի 14 շենքի բն. 20 հասցեի սեփականատեր է հանդիսանում Գայանե Լյովայի Գեղամյանը, այլ ոչ թե` հայտարարության հեղինակ` Անահիտ Գեղամյանը:
Բացի Անահիտ Գեղամյանից, նրա ամուսնուց` Վարդգես Աշոտի Սմբատյանից, և հարևանուհուց` Սիլվարդ Գրիգորի Գևորգյանից /ինչպես տեսանյութում հայտարարել է քաղաքացին/ նշված հասցեում հաշվառված են նաև ևս 3 չափահաս քաղաքացիներ`
1. Նաթելա Վախթանգի Նաթելաշվիլին – 22.11.2012 թ.-ից,
2. Մաքսիմե Սեյրանի Մարտիրոսյանը – հաշվառված է 04.02.2013 թ.-ից,
3. Վիկտորիա Նիկոլայի Պոչոյանը – հաշվառված է 31.01.2013 թ.-ից:
Նշված բոլոր 4 անձինք Երևանի Օգանովի 14 շենքի բն. 20 հասցեում հաշվառվել են ՀՀ կառավարության 2005 թ. հուլիս 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով` բնակարանի սեփականատեր` Գայանե Լյովայի Գեղամյանի գրավոր համաձայնության հիման վրա:
Բացի այդ` ընտրացուցակում առկա են ոչ թե 7, ինչպես նշել է Անահիտ Գեղամյանը, այլ` 6 ընտրողի անհատական տվյալներ:
ՀՀ ոստիկանությունը հրապարակում է հաշվառված անձանց դիմումների, սեփականության վկայականի և սեփականատիրոջ գրավոր համաձայնությունների պատճենները:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ