Պարզաբանում
03.05.2021 11:10
Պարզաբանում
Որոշ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, թե ոստիկանությունը «ակտիվորեն միջամտում է» նախընտրական գործընթացներին։
Հայտնում ենք, որ այս կարգի լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ։
Ոստիկանությունը և' նախընտրական շրջանում, և' բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ և իրեն վերապահված խնդիրները կատարել ու կատարելու է բացառապես այդ լիազորությունների շրջանակում։
Հորդորում ենք հանրային գործընթացները մեկնաբանելիս ձեռնպահ մնալ կամայական գնահատումներ անելու և քաղաքացիներին ապակողմնորոշելու մերժելի գործելակերպից։