Պարզաբանում «168 ժամ» թերթի հրապարակման վերաբերյալ
«168 ժամ» թերթի` «Օսիպյանը մայիս ամսին ծախսել է 71 մլն դրամ» վերնագրով հրապարակման վերաբերյալ պարզաբանում ենք, որ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի ընթացիկ տարվա նախահաշիվը սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության 16.04.2018 թվականի թիվ 497-Ն որոշմամբ, եկամուտները՝ 14.324.5 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 13.916,4 մլն. դրամ գումարներով: ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի № 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 18-րդ տողի համաձայն` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերումը», ինչպես նաև 15-րդ տողի համաձայն` «Գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով նախատեսված դեպքերում գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների՝ ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը» իրականացվում է մեկ անձ («ՄԱ») գնման ձևով: Ըստ այդմ` վերը նշված որոշմամբ հաստատված գնումների պլանի հիման վրա՝ «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ-ի հետ ս/թ մայիսի 24-ին` 8.350,0 հազար դրամ գումարով, «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ի հետ ս/թ մայիսի 15-ին` 13.201.8 հազար դրամ գումարով, «ՖՎ & Գ» ՍՊԸ-ի հետ ս/թ մայիսի 24-ին` 13.411,0 հազար դրամ գումարով, «Վարդան Ասատրյան» ԱՁ-ի հետ, ս/թ մայիսի 29-ին` 36.400,0 հազար դրամ գումարով կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնք սահմանված կարգով հաշվառվել են լիազոր մարմնի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից և մտել օրինական ուժի մեջ: Նշված պայմանագրերի գծով առ այսօր վճարումներ են կատարվել՝ «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ին՝ 12.886,8 հազար դրամ, «ՖՎ & Գ» ՍՊԸ-ին՝ 3.494,3 հազ. դրամ գումարների չափով: Վերոգրյալը բավարար է եզրակացնելու, որ գնումների պլանը սահմանվել, հաստատվել և պայմանագրերը կնքվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: