ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

06.05.2019 09:04 Պարզաբանում

Մայիսի 3-ին Հանրապետության Հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:
Տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվեց և քննարկվեց սոցցանցերում: Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար, ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:
Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող՝ վարորդը: Հարկ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին: Միաժամանակ, հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն:
Նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը ներկայացրել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել:
Հանգամանքները պարզվում են: