ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

09.09.2023 17:50 Պարզաբանում
Պարզաբանում

Սեպտեմբերի 9-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «700-ԻՑ ԱՎԵԼԻ ՈՍՏԻԿԱՆ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերտառությամբ հոդված, որում նշվում է, թե ոստիկանները պետք է փորձաքննություն անցնեն առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացով։
Մասնավորապես, այն իրավական պահանջ է, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2023 թ.հունիսի 1-ի թիվ 892-Ն որոշմամբ։
Համաձայն նշված որոշման՝ ոստիկանության ծառայողին ատեստավորման գործընթացին թույլատրվում է մասնակցել միայն թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման բացասական պատասխանից հետո:
Հետևապես, անկախ կասկածի առկայությունից կամ բացակայությունից, բոլոր ոստիկանները մինչև ատեստացիայի բուն գործընթացը, պետք է անցնեն վերոնշյալ ստուգումը: