ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

11.02.2014 18:09 Պարզաբանում
«168» ժամ թերթի փետրվարի 11-12 թիվ 12 (1054) համարում հրապարակվել է «Ձեզ վիրահատել են բարձր մակարդակով, բայց եթե կաղում եք՝ հոգեբանի կարիք ունեք» վերտառությամբ հոդվածը. հեղինակը ներկայացնում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ Ավետիք Շաղոյանի դժգոհությունն ուղղված առողջապահության ոլորտի կոնկրետ մասնագետներին։ 
Սակայն թերի տեղեկատվության արդյունքում հրապարակման մեջ մեղադրանքներ են հնչում ոստիկանության հասցեին՝ ՀՀ ոստիկանության պետի ուշադրությունը գրավելու նպատակով։
Իրականում՝ 28.11.2013 թ. ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել Ավետիք Շաղոյանի դիմումը, որով նա բողոք է հայտնել Մ. Հերացու անվան  թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներից։ Դեպքի հանգամանքները պարզելու համար Ա. Շաղոյանը անմիջապես հրավիրվել է ոստիկանության բաժին, սակայն ներկայացել է միայն 03.12.2013 թ. և հաղորդում տվել, որ 2013 թ. մայիսի 23-ին, վերը նշված բժշկական կենտրոնի օրթոպեդիկ և վնասվածքաբանության կլինիկայի  ղեկավար բժիշկ Արսեն Ազիզբեկյանն ու նրա օգնական Ջանիբակ Ատեսյանը կատարել են ձախ ոտնաթաթի մատների վիրահատություն, որի ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, ինչի հետևանքով վնաս է պատճառվել իր առողջությանը։ 
Ա. Շաղոյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 13.12.2013 թ. նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն և նույն օրը ստեղծված նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ 23.12.2013 թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի  130 հոդվածի հատկանիշներով և նույն օրը որոշում է կայացվել Ա. Շաղոյանին որպես տուժող ճանաչելու մասին։
Հոդվածում նշվում է, թե ոստիկանությունում դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դատաբժշկական փորձաքննություն չի կազմակերպվել և առ այսօր որևէ գործողություն չի կատարվել՝ սակայն փաստն այն է, որ Ա. Շաղոյանը 2014 թ. հունվարի 27-ին է միայն ներկայացել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության։ Հետևաբար, քաղաքացու պնդումը, թե ոստիկանությունում իր դիմումն անարձագանք է մնացել, չի համապատասխանում իրականությանը։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իսկ նշանակված հանձնաժողովային դատաբժշական փորձաքննության եզրակացությունն առ այսօր չի ստացվել։