Պարզաբանում
11.06.2020 14:00
Պարզաբանում

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժներից մեկում երևում էր առանց դիմակի մի քաղաքացի, որին ոստիկանները կանգնեցնում են, նա ցույց է տալիս ինչ-որ փաստաթուղթ և հեռանում։
Պարզաբանում ենք, որ քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առողջական խնդրով պայմանավորված` դիմակ չկրելու պատճառ, ինչը նշված է եղել զինգրքույկում։