ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը 2014 թ. սեպտեմբերի 12-ին www.policemonitoring.org կայքէջում հայտարարություն է զետեղել, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ և ճանապարհին անհայտացել:
Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն:
ՀՀ ոստիկանության կողմից  21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի համապատասխան հարցման վերաբերյալ տրվել էր մեկնաբանություն, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
Դիտորդների խումբը հիմք չընդունելով ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը՝ 02.09.2014 թ. գրություն է ուղարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ  և խնդրում տեղեկատվություն տրամադրել՝ այս տարի ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ «Հեղինե Հայկազի Հասրաթյան» (ոչ Հեղինե Հայկազի Հարթենյան) անուն-ազգանունով կալանավորված անձ մուտք գործե՞լ է, թե՞ ոչ: 08.09.2014 թ. ստացվում է պատասխանը, որ «Հեղինե Հայկազի Հասրաթյան» կալանավորված անձ ՀՀ ԱՆ ՔԿՎ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում: Իսկ այդ ընթացքում Հեղինե Հարթենյանի (ոչ թե Հեղինե Հասրաթյանի) նկատմամբ կիրառվել էր կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը, որի հիման վրա 26.02.2014 թ. նա ազատ էր արձակվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ից: 
Փաստորեն, դիտորդների խմբի, մեղմ ասած, անփութության պատճառով սխալ անձնական տվյալներ են տրամադրվել ՀՀ ԱՆ ՔԿՎ և միանգամայն սպասելի պատասխանից հետո անձի անհայտացման անհիմն մեղադրանք է ներկայացվել ոստիկանությանը: 
Հետայսու հասարակությանը չապակողմնորոշելու և նման «թյուրիմացություններից» զերծ պահելու համար դիտորդական խմբին խորհուրդ ենք տալիս լիարժեք ու բարեխիղճ կատարել սեփական պարտականություններն ու իրապես համագործակցել ոստիկանության հետ՝ մեր ընդհանուր խնդիրները պատշաճ կերպով իրականացնելու համար: