ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

13.02.2023 18:26 Պարզաբանում
Պարզաբանում

Սոցցանցում, այնուհետ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե Գյումրու մաքսատան մոտակայքում Շիրակի մարզի պարեկները ոչ իրավաչափ պահանջներ են ներկայացրել ավտոմեքենան թույլատրելի տեղում կայանած քաղաքացուն, ապա քաշքշել նրան ու հեռացել են:
Համադրելով իրողություններն ու փաստերը՝ տեղեկացնում ենք, որ հիշյալ մեքենան իրականում կայանված է եղել անթույլատրելի տեղում: Պարեկները, ճանաչելով վարորդին, մոտեցել են, զգուշացրել խախտման վերաբերյալ և պահանջել են տեղափոխել մեքենան: Վարորդը չի կատարել պահանջը, մեքենայից չի իջել, պարեկները որևէ գործողություն չեն ձեռնարկել, առավել ևս՝ քաշքշուկ, ինչպես և չեն կազմել վարչական արձանագրություն. բավարարվել են ևս մեկ անգամ զգուշացում անելով:
Հիշեցնելով, որ պարեկները կրում են տեսասարքեր, որոնք ծառայության ընթացքում արձանագրում են նրանց բոլոր գործողությունները՝ քաղաքացիներին և նրանց իրավունքներով մտահոգներին հորդորում ենք ձեռնպահ մնալ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններից, պնդումներից ու որակումներից: