Պարզաբանում

Լրատվական կայքերից մեկում «Գյումրիի ոստիկանները մարդ են ծեծել․ հաշվեհարդարը որպես արդարության հասնելու միջոց» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Հոդվածում ասվում է, որ Գյումրու մի բնակիչ «դաժան ծեծի է ենթարկվել Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների՝ Կարեն Գևորգյանի և Արթուր Հակոբյանի կողմից»։ Կատարվածի կապակցությամբ լրագրողը զրուցել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապիի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ և հոդվածում մեջբերել այդ զրույցից մի փոքր դրվագ, որն, ըստ էության, ընկալվում է որպես կատարվածի հերքում։ Մինչդեռ ասվածը զուտ կարծիք է եղել, իսկ կատարվածի իրական հանգամանքները պետք է պարզվեն բացառապես քննությամբ։ Ի դեպ, երբ նախաքննական մարմնի որոշմամբ ձերբակալված քաղաքացին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում հաղորդում է տվել, որ իրեն ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ծեծի են ենթարկել, անմիջապես հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քննությամբ պարզելու կատարվածի իրական հանգամանքները։