ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

13.01.2014 18:26 Պարզաբանում
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն  է տարածվել 2013 թ. դեկտեմբերի 27-ին սիրիահայ  Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու մասին և հանիրավի մեղադրանքներ են  ներկայացվել  ոստիկանությանը:
Իրականությունը հետևյալն է:
27.12.02013 թ., ժամը 17.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում   ահազանգ  է ստացվել, որ  Երևանի Տիգրանյան 24 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել:
Նույն օրը, ժամը 17.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից, ապա ժամը 18.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Արմենակ, Մանուկ և Քրիստ Բրուտյանները:
27.12.2013 թ. ոստիկանության Արաբկիրի բաժնում Սարգիս Բրուտյանը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իրենց պատկանող` Տիգրանյան 27 հասցեում գործող ավտոնորոգման կետում ծագած վիճաբանության ժամանակ ինքը և Արթուր Կարապետյանը քաշքշել են և փոխադարձ հարվածներ հասցրել  միմյանց: Այնուհետև Արթուր Կարապետյանը հեռացել է, իսկ ավելի ուշ, ժամը 17.00-ի սահմաններում, խմբով եկել և ծեծի են ենթարկել իր հորը՝ Արմենակ Բրուտյանին ու եղբայրներին` Մանուկ և Քրիստ Բրուտյաններին:
ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում,  Արթուր Կարապետյանը իր եղբայր Ռազմիկ Կարապետյանի և հորեղբոր որդիներ Ռաֆիկ և Դավիթ Զոհրաբյանների, Արսեն և Գեղամ Կարապետյանների, Գագիկ Գևորգյանի, Գագիկ Սահակյանի և մի քանի այլ ընկերների հետ, վերադառնալով ավտոտեխսպասարկման կետ, ծեծի են ենթարկել Արմենակ, Մանուկ և Քրիստ Բրուտյաններին:
Նույն օրը Բրուտյաններին ծեծի ենթարկած անձինք ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություններ:
Արմենակ և Քրիստ Բրուտյանները տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Արմենակ և Մանուկ Բրուտյաններին ցույց է տրվել ամբուլատոր, իսկ Քրիստ Բրուտյանին` ստացիոնար բուժօգնություն:
28.12.2013 թ. ոստիկանության Արաբկիրի բաժինը գրությամբ դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներ` Բրուտյանների բուժօգնության վերաբերյալ փաստաթղթերը ստանալու և նրանց դատաբժշկական կենտրոն ներկայացնելու համար: 28.12.2013 թ. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ստացվել է նրանց ամբուլատոր բուժօգնություն ստանալու վերաբերյալ բժշկական տեղեկանքները, իսկ  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից դրանք ստացվել են 10.01.2014 թ.: 10.01.2014 թ. Մանուկ և Արմենակ Բրուտյանները հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, նրանց տրվել են բժշկական փաստաթղթերը, և նրանք ներկայացել են դատաբժշկական փորձաքննության:
Սարգիս Բրուտյանին դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տրվել է 27.12.2013 թ., որը նույնպես ներկայացել է դատաբժշկական փորձաքննության: 
Քրիստ Բրուտյանը 08.01.2014 թ.  բուժօգնության համար դիմել է «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ, որտեղ և նույն օրը կատարվել է հարցում Քրիստ Բրուտյանի բժշկական փաստաթղթերը ստանալու և դատաբժշկական փորձագետին ներկայացնելու համար:
Փորձաքննությունների եզրակացությունները 12.01.2014 թ. դրությամբ չեն ստացվել, ինչի պատճառով էլ արարքին  իրավական գնահատական` մարմնական վնասվածքի ծանրության աստիճանի հետ կապված չի տրվել, որի պայմաններում միայն կարող է որոշվել համապատասխան խափանման միջոցի ընտրության հարցը:
Գործի քննությունը իրականացվում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի կողմից: