ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

13.10.2014 15:07 Պարզաբանումներ
Պարզաբանում
2014 թ. հոկտեմբերի 6-ին «galatv.am» կայքում հրապարակված «Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է. իշխանությունը զրկվեց միակ հակափաստարկից» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ այնտեղ ներկայացված են միայն 2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տարեկան վիճակագրական տեղեկությունները, և վերլուծությունն էլ կատարվել է միայն այդ տեղեկությունների հիման վրա` առանց հաշվի առնելու մի շարք կարևոր հանգամանքներ:
Հարկ ենք համարում կրկին տեղեկացնել, որ արագաչափ սարքերի և տեսախցիկների արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ է վերլուծություն իրականացնելիս հաշվի առնել դրանց տեղադրման ողջ ժամանակագրությունը, ինչպես նաև տեղակայման վայրերի հանգամանքը: Այսինքն, եթե արագաչափ սարքերը 2012 և 2013 թվականներին տեղադրվել են առավելապես, իսկ տեսախցիկները՝ բացառապես Երևան քաղաքում, ապա ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ևս պետք է իրականացվի Երևան քաղաքում արձանագրված պատահարների տվյալների հիման վրա:
Այսպես. 2012 թվականին Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել 2602 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 311, վիրավորվել՝ 3739 մարդ:
2011 թվականի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 283-ով կամ 12.2%-ով, վիրավորների թիվը` 349-ով, զոհերի թիվը` նվազել 16-ով:
2012 թվականին ՀՀ մարզերում վիճակագրական հաշվառման է վերցվել 1571 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 248, վիրավորվել՝ 2433 մարդ: 2011 թվականի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 268-ով, զոհերի թիվը` 13-ով, վիրավորներինը` 427-ով:
2012 թվականին Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 1031 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 63, վիրավորվել՝ 1306 մարդ: 2011 թվականի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 15-ով, զոհերի թիվը` նվազել 29-ով, վիրավորներինը` 42-ով:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ, չնայած Հայաստանի Հանրապետության մարզերում 2011 թվականի համեմատությամբ 2012 թվականին գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի 20.6 %-ով, զոհերի թվի 5.5 %-ով և մարմնական վնասվածքների թվի 21.3 %-ով աճին՝ Երևան քաղաքում զոհերի թիվը նվազել է 29-ով կամ 31.5 %-ով, վիրավորների թիվը՝ 42-ով կամ 3.1%-ով:
Բացի այդ, 2012 թվականին Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման վերցված զոհված անձանց թիվը պակաս է նաև 2009 (72 զոհ) և 2010 (81 զոհ) թվականների թվից:
2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316, վիրավորվել՝ 3994 մարդ: 
2012 թվականի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 222-ով կամ 8.5%-ով, զոհերի թիվը՝ 5-ով, վիրավորների թիվը` 349-ով:
2013 թվականին ՀՀ մարզերում վիճակագրական հաշվառման է վերցվել 1642 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 255, վիրավորվել՝ 2499 մարդ: 2012 թվականի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 71-ով, զոհերի թիվը` 7-ով, վիրավորներինը` 66-ով:
2013 թվականին Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 1182 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 61, վիրավորվել՝ 1495 մարդ: 2012 թվականի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 151-ով, վիրավորների թիվը` 42-ով, զոհերի թիվը` նվազել 2-ով:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած Հայաստանի Հանրապետության մարզերում 2012 թվականի համեմատությամբ 2013 թվականին գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի 4.5 %-ով, զոհերի թվի 2.8 %-ով և մարմնական վնասվածքների թվի 2.7 %-ով աճին՝ Երևան քաղաքում զոհերի թիվը նվազել է 2-ով կամ 3.1 %-ով: Եվ քանի որ խաչմերուկներում երթևեկության վերահսկողության տեսախցիկները տեղադրված են միայն Երևան քաղաքում, բացի վիճակագրական տվյալներից հարկ է նշել նաև երթևեկության նկատմամբ տեխնիկական միջոցներով վերահսկողության իրականացման արդյունավետության մի քանի կարևոր չափանիշ ևս: Մասնավորապես.
1. տեսախցիկների տեղադրումից հետո էականորեն բարելավվել է խաչմերուկներում երթևեկության կուլտուրան (երթևեկություն կամ շրջադարձ համապատասխան գոտիներով և այլն),
2. այն խաչմերուկներում, որտեղ տեղադրված են տեսախցիկները, խցանումներ գրեթե չեն առաջանում,
3. էականորեն նվազել է (եթե չասենք վերացել են) խաչմերուկներում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, իսկ այլ պատահարների դեպքում ձեռք են բերվում արժանահավատ ապացույցներ:
2013 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արագաչափ սարքերն առավելապես տեղադրվել են ՀՀ մարզերով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, հետևաբար՝ պատահարների վիճակագրական տվյալների վերլուծությունը պետք է կատարել հաշվի առնելով այդ հանգամանքը:
Այսպես. 2014 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել 2288 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 219, վիրավորվել 3295 մարդ: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 250-ով կամ 12.3%-ով, վիրավորների թիվը` 369-ով, զոհերի թիվը՝ նվազել 15-ով:
2014 թվականի 9 ամիսների ընթացքում Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 992 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 51, վիրավորվել՝ 1324 մարդ: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 159-ով, զոհերի թիվը՝ 8-ով, վիրավորների թիվը` 277-ով:
2014 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ մարզերում վիճակագրական հաշվառման է վերցվել 1296 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 168, վիրավորվել 1971 մարդ: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 91-ով, վիրավորների թիվը` 92-ով, զոհերի թիվը` նվազել 23-ով:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած Երևան քաղաքում 2013 թվականի 9 ամիսների համեմատությամբ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցված 
ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի 19 %-ով, զոհերի թվի 18.6 %-ով և մարմնական վնասվածքների թվի 26.4 %-ով աճին՝  ՀՀ մարզերում զոհերի թիվը նվազել է 23-ով կամ 12 %-ով:
Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի աճին՝ ապա դա պայմանավորված է հիմնականում տրանսպորտային միջոցների քանակի ավելացումով: Այսպես. 2012 և 2013 թվականներին ու 2014 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 93.141 տրանսպորտային միջոց, որի մոտ 65 %-ը հաշվառվել է (ենթադրվում է նաև, որ շահագործվում է) Երևան քաղաքում: Բացի այդ, զգալիորեն փոփոխության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային պարկը` պայմանավորված տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալներով. զգալիորեն ավելացել է ավելի մեծ արագություն զարգացնելու հնարավորություն ունեցող տրանսպորտային միջոցների քանակը:
 
                                                                                                                 ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն