ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում. Politik.am կայքում տպագրված նյութի հետքերով

14.09.2021 16:21 Պարզաբանում
Պարզաբանում. Politik.am կայքում տպագրված նյութի հետքերով

Politik.am կայքը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի մոտ հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության գործողություններին` օգտագործել է «ծեծել են» արտահայտությունը։
Տեղեկացնենք, որ ծեծն իր բնույթով քրեորեն պատժելի արարք է և որևէ առնչություն չունի ոստիկանության ծառայողների կողմից օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կիրառվող ֆիզիկական ուժի հետ։ Ուստի հորդորում ենք ոստիկանության ծառայողների գործողությունները բնութագրելիս օգտագործել բացառապես օրենսդրությունից բխող ձևակերպումներ և ձեռնպահ մնալ չհիմնավորված որակումներից։
Իսկ մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում իրենց իրավունքները իրացնելիս զերծ մնալ այլոց իրավունքները, տվյալ դեպքում` ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու գործողություններից և պահպանել համակեցության կանոնները։