1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

15.01.2014 18:15 Պարզաբանում

Համացանցում հրապարակվել է Երևանի բնակչուհի Կիմա Կակոյանի «Բաց նամակը», որտեղ վերջինս անդրադառնալով 2012 թ. հունիսին ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննված մի քրեական գործի նախաքննությանը` իր դժգոհությունն է հայտնել ոստիկանության ծառայողների գործողություններից:
Հայտնում ենք, որ նամակագրի որդին` Հակոբ Նազարյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012 թ. հունիսին մուտքի դռան փականը հարմարեցված գործիքով բացելով` ապօրինի մուտք է գործել Երևանի Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 60 տուն և այնտեղից գաղտնի հափշտակել 60.000 դրամ ընդհանուր արժողության 3 գորգ, 25.000 դրամ արժողության գազի վառարան, 100.000 դրամ արժողության սրբապատկերներ, 30.000 դրամ ընդհանուր արժողության անկողնային պարագաներ և 40.000 դրամ արժողության սպասք` սեփականատիրոջը պատճառելով զգալի չափի` 255.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Փաստի առթիվ 08.06.2012 թ. ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Հակոբ Նազարյանը ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա կատարել է 11 դրվագ գողություններ: Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ՝ 2013 թ. հունիսի 7-ի դատավճռով Հակոբ Նազարյանը դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման:
2013 թ. հունիսի 6-ին Հակոբ Նազարյանի մայրը հաղորդում է հասցեագրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ նշելով, որ ոստիկանության մի շարք աշխատակիցներ որդուն առնչվող քրեական գործով թույլ են տվել ապօրինություններ, այդ թվում՝ քննիչը քննության ընթացքում առգրաված իրերը չի վերադարձրել և դատարան չի ուղարկել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում չեն հիմնավորվել Կիմա Կակոյանի կողմից նշված հանգամանքները և 2013 թ. հուլիսի 23-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժելու մասին: