Պարզաբանում
16.04.2014 09:22
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի 2014 թ. ապրիլի 15-ի համարում հրապարակված «Ինչ է կատարվում անձնագրային բաժիններում» հոդվածում նշվում է, թե իբր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը հայտարարել է, որ «ճիշտ է, անձնագիր տրամադրելու համար ժամկետը նշված է 15 օր, բայց իրենք 21 օրվա ընթացքում են տրամադրում»:
Հայտնում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և հոդվածագիրը ճիշտ չի հասկացել ՀՀ օրենսդրության պահանջը, ըստ որի` նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար սահմանված է ժամկետ՝ 15-րդ աշխատանքային օրը, որը ոչ աշխատանքային օրերով պայմանավորված կազմում է 21 կամ ավելի օր: