1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

16.09.2019 14:27 Պարզաբանում

«1-in.am» լրատվական կայքում հրապարակվել է «Ոստիկանությունը պարալիզացվել է, շտապ լուծումներ են պետք, միայն Օսիպյանի հեռանալը չի փրկի» վերտառությամբ հոդված:
Հոդվածում հերթական անգամ անդրադարձ է կատարվում ոստիկանությունում իբրև թե անգործության և անհամարժեքության երևույթներին: Նախ, Շինարարների 25 հասցեում ս/թ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ոստիկանությունը իրականացրել է բոլոր անհետաձգելի գործողությունները, պարզվել է ենթադրյալ իրավախախտում կատարողի անձը, շարունակվում են իրականացվել որոնողական աշխատաքներ: Դեպքի մասին ոստիկանությունը տվյալներ ստացել է օրենքով նախատեսված աղբյուրներից:
Բազմիցս հայտարարել ենք, որ ֆեյսբուքյան օգտատերերի հաղորդումները քրեական գործ հարուցելու օրինական առիթներ չեն հանդիսանում, և դրանց հիման վրա ոստիկանությունը քրեադատավարական գործողություններ չի իրականացնում: Օգտատերերի ֆեյսբուքյան հրապարակումները՝ որպես հանցագործության մասին տեղեկություններ, ունեն բացառապես կողմնորոշիչ նշանակություն: Անկախ որևէ օգտատիրոջ պաշտոնից կամ ինքնագնահատականի աստիճանից, ոստիկանությունը դրանց բոլորի նկատմամբ դրսևորում է հավասար վերաբերմունք, և օրինակ՝ պատգամավոր-օգտատիրոջ հրապարակած տեղեկույթը չի նույնացնում Ազգային ժողովից ստացված հանցագործության մասին պաշտոնական հաղորդման հետ:
«Պարալիզացված» ոստիկանությունն այսօր բացահայտում է գրանցված հանցագործությունների 50 տոկոսից ավելին, մինչդեռ զարգացած երկրներում այդ թիվը չի գերազանցում 25-30 տոկոսը: Հանցագործությունների բացահայտման արդյունավետության վրա պետական իրավապահ մարմնի ղեկավարի հարիզմը չի ազդում, ինչպես օրինակ՝ միջնադարյան «գաղտնի» ոստիկանություններում էր կամ երրորդ ռեյխում: Ինչպիսին էլ լինի հետավտորիտար քաղաքական համակարգը, ոստիկանությունը քաղաքացու և ոչ թե համակարգի կողքին է, հատկապես՝ հիմա, երբ գործող քաղաքական համակարգը առավել քան լեգիտիմ է: