ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

17.01.2014 15:44 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Զանգվածային լրատվության միջոցներից մեկն այսօր անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանն իբր տեղի ունեցած՝ բազմիցս հերքված խուզարկության չարչրկված թեմային՝ «հարստացնելով» «իրար վրա զենք բարձրացնելու», «հայհոյելու», «ոտքով հարվածելու» ստահոդ «մանրամասներով», որոնք նույնքան չեն համապատասխանում իրականությանը:
Մենք քանիցս ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորել ենք՝ իրենց «իրազեկ աղբյուրների» հորինվածքներին ապավինելու փոխարեն դիմել ոստիկանության ՀԿԼ վարչություն, ինչը հավաստի տեղեկատվություն ստանալու առավել պրոֆեսիոնալ ու վստահելի ճանապարհ է:
Սակայն որոշ լրատվամիջոցներ շարունակում են այդ խոտանված գործելակերպը՝ անհավանական պատումներով թյուրիմացության մեջ գցելով իրենց ընթերցողին:
Ինչպես վերոհիշյալ դեպքում…