1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

17.02.2013 13:25 Ընտրություններ
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, համաձայն որի Երևան, Չարենցի փ. 19/7  հասցեում նախկինում բնակվող Բադալյանների ընտանիքից Անդրիաս Բադալյանը մահացած է, իսկ մնացածը ապրում են արտասահմանում, տարիներ առաջ հրաժարվել են քաղաքացիությունից և դուրս են եկել գրանցումից: Սակայն մինչ օրս նրանց անունները առկա են ընտրողների ցուցակներում: 
Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը վերաբերում է ոչ թե Երևան, այլ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փ., 19/7  հասցեում հաշվառված անձանց:
Ոստիկանության ծառայողների կողմից վերը նշված հասցում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրիաս Սարգսի Բադալյանը (01.08.1951 թ.) շուրջ երկու տարի առաջ մահացել է ՀՀ սահմաններից դուրս: Ա. Բադալյանի մահվան փաստի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրը վարող մարմինը չի տեղեկացվել: 
Ընդ որում՝ հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում, ՀՀ ընտրական օգրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում: 
Ինչ վերաբերում է Ա.Բադալյանի հասցեում հաշվառված անձանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրողների ցուցակում վերջիններիս տվյալների առկայության վերաբերյալ տեղեկությանը, հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ Նախագահի հրամանագրով:
Վերը նշված հասցեում հաշվառված անձինք  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, հետևաբար իրավաչափորեն ընդգրկված են ՀՀ ընտրողների ռեգիստրում: