ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

17.01.2014 20:12 Պարզաբանում
Պարզաբանում
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչ Արտակ Կարապետյանը կայքերից մեկի հետ զրույցում անհիմն մեղադրանքներ է ուղղել ոստիկանությանը, մասնավորապես նշելով, թե պահանջել են իր ավտոմեքենան տանել ոստիկանության բաժին` զննության համար, ինքն էլ, հայտարարելով հանդերձ, թե պատրաստ է ներկայանալ ոստիկանություն, լուրջ չի վերաբերվել  այդ պահանջին՝ այն կապելով հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին իր մասնակցությունը կանխելու ոստիկանության «գործելաոճի» հետ:
«Ոստիկանական հետապնդումները»  Ա. Կարապետյանի մտասևեռումի հետևանքն են, իսկ իրականությունն այս է:
2013 թ. օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Արգիշտի   փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով պատահարի վայրը՝ հեռացել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ վրաերթ կատարած ավտոմեքենան արտասահմանյան մակնիշի է, բաց գույնի, աջակողմյան ղեկով, իսկ վարորդը՝ երիտասարդ տղամարդ:
Ոստիկանության ծառայություններին է տրամադրվել հաշվառման մեջ գտնվող համանման ավտոմեքենաների ցանկը և հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ կասկածելի մեքենաները գտնելու և դրանց վարորդներին ոստիկանություն ներկայացնելու ուղղությամբ:
2014 թ. հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնից կողմնորոշում է ստացվել հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ:
Հունվարի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Եղիշե Խաչատրյանը այցելել է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի 40 բնակարան՝ այնտեղ բնակվող Վոլոդյա Կարապետյանի անվամբ հաշվառված «Mitsubishi chariot grands» ավտոմեքենան համապատասխան զննության ենթարկելու համար, սակայն բնակարանում ոչ ոք չի եղել: Տեսուչն իր տվյալներն ու հեռախոսի համարը տվել է  Վ. Կարապետյանի հարևանին, խնդրելով, որ Կարապետյանը կապ հաստատի իր հետ:
Հունվարի 16-ին Վ. Կարապետյանը զանգահարել է տեսուչին ու հայտնել, որ ավտոմեքենան շահագործում է որդին՝ Արտակ Կարապետյանը, որը գտնվում է Երևանում: Այնուհետև տեսուչին է զանգահարել Արտակ Կարապետյանը, որին նույնպես համայնքային տեսուչը բացատրել է  նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի զննության անհրաժեշտությունը, սակայն Ա. Կարապետյանը պատասխանել է, թե չի կարող գալ Հրազդան՝ մեքենայի անվադողերը մաշված են, և ավելացրել՝ եթե ձեզ պետք է, եկեք Երևան ու զննեք մեքենան: Իսկ երբ տեսուչն ասել է, որ չի կարող լքել վարչական տարածքը, Ա. Կարապետյանը չի ցանկացել շարունակել խոսակցությունը և անջատել է հեռախոսը:
Սա է իրողությունը, իսկ թե ինչքանով կապ ունի այս իրողությունը  վաղվա հանրահավաքի ու Արտակ Կարապետյանի «ակտիվիստական գործունեության» հետ, թողնում ենք իր տրամաբանությանը: