ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

19.05.2016 11:29 Պարզաբանում
Պարզաբանում

«Առավոտի» 19.05.16 թ. «Գերեզմանապղծությո՞ւն» հրապարակման հեղինակն ընդամենը 25 տողում բազմաթիվ անճշտություններ է թույլ տվել:
Սկսենք նրանից, որ Լարիսա Քոչարյանը մայիսի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել ոչ թե հոր, այլ… պապի՝ Վարդերես Քոչյանի շիրմաքարին ամրացված կիսանդրու անհետացման վերաբերյալ:
Սա երևի թղթակցության հեղինակի համար անկարևոր «մանրամասն» է: Նրա համար նույնքան «անկարևոր» է, որ քաղաքացուհու հաղորդումն անմիջապես ընդունվել է, սկսվել է հետաքննություն, որի շրջանակում նա նույն օրը բացատրություն է տվել կիսանդրու արժեքի ու իր կրած վնասի վերաբերյալ՝ 10 հազար եվրո: Հաշվի առնելով վնասի չափը՝ պատրաստված նյութերը ոստիկանության Էրեբունու բաժնից անմիջապես ուղարկվել են քննչական բաժին, որտեղ քրեական գործ է հարուցվել ու քննություն է ընթանում:
Ցանկության դեպքում թղթակցուհին այս «անկարևոր» մանրամասների վերաբերյալ կարող էր լիարժեք տեղեկատվություն ստանալ ոստիկանությունից, ինչը զարմանալիորեն չի արվել, իսկ արվելու դեպքում կլիներ պրոֆեսիոնալ մոտեցում:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում այսօրինակ հրապարակումներ պատրաստելիս լսել բոլոր կողմերի փաստարկները, ինչը թույլ կտա զերծ մնալ վրիպումներից ու թյուրիմացություններից: