1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

21.06.2019 17:16 Պարզաբանում

«168 ժամ» կայքի 21.06.2019 թ. «Ոստիկանությունը համառորեն թաքցնում է Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ վիճաբանություն և ծեծկռտուք է ունեցել Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում, որի արդյունքում կան լուրջ տուժածներ։
Այնինչ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնում կա արձանագրված դեպք. հունիսի 21-ին, ժամը 01.55-ին, «Ջերմուկի Ա/Կ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ գլխի շրջանում վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի 25-ամյա մի բնակիչ։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 24-ի սահմաններում Ջերմուկի Գործարանային փողոցում վերջինիս, ավտոմեքենայի սրահում ծագած վիճաբանության ժամանակ, Ջերմուկի 3 բնակիչներ ծեծի են ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք:
Այնուհետև երիտասարդներից մեկը առանց մեքենայի տիրոջ համաձայնության վարել է ավտոմեքենան և Շահումյան փողոցում ավտոմեքենան թողել է առանց կառավարման, ինչի հետևանքով այն բախվել է քարե պատնեշին և վնասվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։