1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

23.04.2019 11:05 Պարզաբանում

Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Լի՛լ, ես որ գնամ Ոստիկանություն, չեմ կարա էլ հետ գամ, գլխիս սարքելու են» վերտառությամբ հոդվածում նշվում է, թե Արմավիրի ոստիկանությունում ծեծի են ենթարկել Օմար Ազմանյանին, ջարդել կողոսկրը՝ ստիպելով ընդունել չկատարած հանցանքը:
Իրականում, 2018 թ. նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու հոգի, դիմակավորված մտել են Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի տուն։ Ձեռնարկված միջոցառումներով կատարողներից Կարեն Ազիզյանը տեղում բռնվել է, իսկ մյուսը դիմել է փախուստի։ Ավազակության փաստով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում անցակացված օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փախուտի դիմածն Օմար Ազմանյանն է, որը հունվարի 20-ին բերման էր ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ներկայացվել նախաքննության։ Հետագա գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև ինքնաձիգը։
Հրապարակման կապակցությամբ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակված է ծառայողական քննություն։