ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

23.07.2013 14:47 Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի 2013 թվականի հուլիսի 23-ի համարում հրապարակված «Արտոնյալները չեն տուգանվում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով  Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող վարչական վարույթը որևէ անձի կամ պետական մարմնի հետ պայմանավորվածություններով չի կարգավորվում:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված՝ պատվիրակություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդներին չտուգանելու դեպքերին, ապա.
1. պետական արարողակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող պատվիրակություններին սպասարկող տրանսպորտային միջոցներին Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվում են «Հյուրերին սպասարկող» տեսակի (կապույտ և սպիտակ հիմնագույնի) համարանիշեր, որոնք ուղեկցվում են Ճանապարհային ոստիկանության՝ կարմիր և կապույտ գույների առկայծող փարոսիկներով կահավորված պարեկային ավտոմոբիլներով,
2. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին տրամադրվում է պետական պահպանություն, որից նա իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրավունք չունի հրաժարվելու, իսկ պետական պահպանության ենթակա անձանց սպասարկող ավտոմոբիլներն ուղեկցվում են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության՝ կարմիր և կապույտ գույների առկայծող փարոսիկներով կահավորված հատուկ ավտոմոբիլներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ճանապարհային երթևեկության կանոնների 26-րդ կետի համաձայն, «Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով:»:
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունում գտնվող պատվիրակություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդներին «չտուգանելը» ոչ թե ինչ-որ պայմանավորվածության, այլ՝ գործող իրավական ակտերի պահանջների ճիշտ և հստակ կիրառման արդյունք է:
Ինչ վերաբերում է «արտոնյալ» մեքենաների ցանկին, ապա այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. նման ցանկ գոյություն  չունի և չի կարող ունենալ, քանի որ օրենքի առաջ բոլորի հավասարությունը սկզբունքային է ոստիկանության համար, և օրենքը սկզբունքորեն  ու միանշանակ  կիրառվում է  երթևեկության բոլոր  մասնակիցների նկատմամբ` անկախ  նրանց սոցիալական կարգավիճակից: