ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում․ 58-ամյա կինը հրազենային որևէ վիրավորում չի ստացել

24.07.2023 17:56 Պարզաբանում
Պարզաբանում․ 58-ամյա կինը հրազենային որևէ վիրավորում չի ստացել

Լրատվական կայքերում «Արտակարգ դեպք Երևանում․ «Մալայան» ակնաբուժարան տեղափոխված աչքից վիրավորը հայտնել է, որ իր վրա կրակել է դիպուկահարը» վերտառությամբ տեղեկություն է հրապարակվել, ինչի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը։ Հուլիսի 16-ին, ժամը 13․35-ին, «Մալայան ակնաբուժարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սլեռային պատռված վերք հարցականով» ախտորոշմամբ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա մի քաղաքացի։ Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին բուժօգնության տեղափոխված կինը հայտնել է, որ ժամը 12-ի սահմաններում իր բնակարանի պատուհանի մոտ հեռախոսով զրուցելիս հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, տարբեր անձանց հետ իրականացրել օպերատիվ զրույցներ։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 58-ամյա կնոջ մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, և նա հրազենային որևէ վիրավորում չի ստացել։ ՔԿ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են քննչական գործողություններ։