1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

26.10.2018 17:39 Պարզաբանում
Պարզաբանում

«Իրավունք» թերթը 26.10.18 թ. համարում «Պարգևավճարները կրճատել են. ոստիկանությունում բողոքի ալիք է հասունանում» հրապարակման մեջ անդրադարձել է ոստիկանությունում պարգևատրումների վճարման խնդրին և արել մի շարք հետևություններ, որոնք անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով (նախորդ տարիներին` «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով) սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ծառայողներին յուրաքանչյուր տարի պարգևատրումներ վճարվել են (վճարվում են) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար, յուրաքանչյուրին` տարեկան ոչ ավելի քան 3 անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով:
Ըստ այդմ, 2014 թ.-ից սկսած` այդ նպատակով յուրաքանչյուր տարի օգտագործվել է շուրջ 2,3-ից 2,5 մլրդ. դրամ, որի սահմաններում տարեկան երկուսից երեք անգամ հատկացվել են պարգևատրումներ, պաշտոնային դրույքաչափը չգերազանցող չափերով (55,0 70,0 85,0 հազարական դրամ և այլն):
Ընթացիկ տարում այդ նպատակով արդեն իսկ ծախսվել է 1785,0 մլն. դրամ, իսկ տարբերությունը նախատեսվում է հատկացնել տարեվերջին:
Հարկ է նշել, որ ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծով վերոգրյալ տնտեսվող միջոցներից զատ լրացուցիչ նախատեսվել է շուրջ 3,1 մլրդ. դրամ, որը իրական հնարավորություն կընձեռի ավելի քան կրկնակի չափով ավելացնել ոստիկանության ծառայողների խրախուսմանն ուղղվող միջոցները:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում ոստիկանության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս համագործակցել կառույցի համապատասխան ծառայությունների հետ, ինչը ընթերցողին զերծ կպահի թյուրիմացությունից, իսկ լրատվամիջոցին անփաստարկ ու կեղծ տեղեկատվություն հրապարակելուց: