ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

26.01.2015 21:30 Պարզաբանում
Պարզաբանում

armtimes.com կայքում լրագրող Հայկ Գևորգյանի հրապարակած հոդվածն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս: Չանդրադառնալով, այսպես ասած, «նախաբանի» ակնհայտ կանխակալությանը՝ անցնենք հարցադրումներին, որոնք ոչ պակաս կանխակալ են և կարծես ոստիկանության հանդեպ բացասական կարծիք ձևավորելու միտում ունեն:
Հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանի ոստիկանության թվակազմին, ինքնահնար թիվ բերում և համադրելով որոշ երկրների ոստիկանական ուժերի կազմի հետ, հայտարարում, թե Հայաստանը ոստիկանացված երկիր է: Կարելի է ենթադրել, որ լրագրողը տեղյակ է՝ մեր ոստիկանության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությանը, և այդ հանգամանքն օգտագործում է իր ուզած թիվը շրջանառության մեջ դնելու համար: Գաղտնիությունը պահպանելով հանդերձ՝ ասենք, որ զուտ ոստիկանական գործառույթ ունեցող ծառայողները ոստիկանության թվակազմի կեսից էլ պակաս են, հետևաբար նույնիսկ հոդվածագրի աստղաբաշխական թվերի պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում մեր երկրի ոստիկանացված լինելու պնդումը:
Ի դեպ, հրապարակման միտումնավորությունը հաստատվում է հոդվածի դրույթներից ևս մեկի տեսանելի խորամանկությամբ: Պետբյուջեից «Հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն» հոդվածով ոստիկանությանը հատկացված գումարը՝ 61, 7 մլրդ դրամ, հրապարակելիս լրագրողը հետևողականորեն «չի տեսնում» սևով սպիտակին գրածը: Այն է՝ հիշյալ գումարից ՀՀ ոստիկանությանը հատկացված է ընդամենը 38,5 մլրդ դրամը, մնացածը՝ այլ ծառայության:
Դառնանք հոդվածի երրորդ թեզին, ավելի ստույգ՝ լրագրողի երրորդ միտումնավոր «վրիպմանը»: Ասում է, թե ոստիկանության ֆինանսավորման աճի պայմաններում հանցագործությունների թիվը երկրում աճում է:
Բազմիցս ոստիկանության կողմից հայտարարվել և պարզաբանվել է, որ ոչ թե հանցագործությունների թիվն է աճում, այլ հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկան բացառելու շնորհիվ վերջին տարիներին դիտարկվում է հանցավորության իրակա՛ն պատկերը: Ի դեպ, իրականություն է և այն, որ այդ պայմաններում 2014 թվականին արձանագրվել է հանցագործությունների թվի նվազում, և այդ դինամիկան պահպանվում է:
Այս իրողությունը ակնհայտ ու պարզ է նույնիսկ սկսնակի համար, և լրագրողը դա չիմանալ չէր կարող: Ինչպես որ չէր կարող չտեսնել ոստիկանության զուսպ, կազմակերպված, օպերատիվ գործողությունները Գյումրիի դրամատիկ դեպքերի ընթացքում: Սակայն ճշմարտությունն իմանալն ու հակաճշմարտություն գրելը տարբեր բաներ են, իսկ վերջինիս դեպքում «պրոֆեսիոնալիզմի, գրագիտության, դաստիարակության որակի և այլնի մասին խոսելն իսկ ավելորդ է» /մեջբերումը՝ Հ. Գևորգյանի հոդվածից/: