ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հոդվածում համեմատվել են և բովանդակությամբ, և հավաքագրման մեթոդով սկզբունքորեն տարբեր տվյալներ

27.01.2023 13:45 Պարզաբանում
Հոդվածում համեմատվել են և բովանդակությամբ, և հավաքագրման մեթոդով սկզբունքորեն տարբեր տվյալներ

«fip.am» կայքում հրապարակված «Քանի վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների պետական վիճակագրական հաշվետվությունում ներառվում են միայն այն ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները, որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ (պետական վիճակագրական հաշվառման ենթակա ճանապարհատրանսպորտային պատահար)։ Հենց նշված պատահարների վերաբերյալ տվյալներն էլ դրված են վիճակագրական հաշվետվությունների հիմքում և յուրաքանչյուր տարի հրապարակվում և համեմատվում են հենց այդ տվյալները։
Ինչ վերաբերում է ոստիկանության և ապահովագրական համակարգի կողմից հրապարակված տվյալների միջև անհամապատասխանությանը, ապա անհրաժեշտ է հաշվի առնել 2 էական հանգամանք՝
1․ ապահովագրական համակարգի կողմից հրապարակված տվյալների մեջ ներառված են նաև միայն գույքային վնասներով (առանց զոհերի և վիրավորների) ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալները,
2․ ոստիկանության կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է դրա տեղի ունենալու ժամանակի հիման վրա, իսկ ապահովագրական համակարգում՝ հատուցման դիմում ներկայացնելու ժամանակի հիման վրա, և, օրինակ, 2021 թվականին տեղի ունեցած պատահարի վերաբերյալ հատուցման դիմումը կարող է ներկայացվել 2022 թվականին։
Հետևաբար, ոստիկանության և ապահովագրական համակարգի կողմից հրապարակված տվյալները երբեք չեն կարող նույնական լինել։
Բացի այդ, եթե նույնիսկ համեմատենք նաև միայն գույքային վնասներով (առանց զոհերի և վիրավորների) ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալները, ապա այստեղ ևս ոստիկանության և ապահովագրական համակարգի կողմից հրապարակված տվյալները երբեք չեն կարող նույնական լինել, քանի որ նախ ինչպես արդեն նշվել է՝ ոստիկանության կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է դրա տեղի ունենալու, իսկ ապահովագրական համակարգում հատուցման դիմում ներկայացնելու ժամանակի հիման վրա, և հետո՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1.-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն և կարող են՝ կամ ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով, կամ՝ նույնիսկ չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր։
Այսինքն, հոդվածում նշված տվյալների անհամապատասխանությունն իրականում առկա չէ, քանի որ համեմատվել են և բովանդակությամբ, և հավաքագրման մեթոդով սկզբունքորեն տարբեր տվյալներ։
Ավելին, հոդվածում որպես ապահովագրական համակարգի կողմից 2022 թվականին հատուցված պատահարների քանակ հրապարակված «25,633» թիվը ևս ճիշտ չի նշված, քանի որ դա վերաբերում է միայն պատահարների պարզեցված գրանցման միջոցով հատուցումներին, իսկ իրականում ընդհանուր հատուցումների քանակը, ըստ հոդվածում տեղադրված ապահովագրական համակարգի տվյալների աղյուսակի, շատ ավելին է՝ մոտ 73․000։