ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

27.03.2019 12:54 Պարզաբանում

«Ժողովուրդ» օրաթերթի 27.03.2019 թ. համարում զետեղված «Նամակներին չեն արձագանքում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Գագիկ Պետրոսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 21.01.2019 թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որի օրինականությունը ստուգվելէ ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
Նույն օրը որոշման օրինակը փոստով ուղարկվել է Գագիկ Պետրոսյանին, սակայն տեխնիկական պատճառներով 28.02.2019 թ. վերադարձվել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն և քարտուղարության կողմից կրկին ուղարկվել Գագիկ Պետրոսյանին: Բացի այդ, 18.03.2019 թ. ներկայացված դիմումի հիման վրա Գ. Պետրոսյանին են տրամադրվել իր բացատրության և դրան կից ներկայացված փաստաթղթերի օրինակները, և նա բանավոր հայտարարել է, որ արդեն իսկ ստացել է վերը նշված որոշման օրինակը: