ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

27.07.2018 17:54 Պարզաբանում
Պարզաբանում

«Հրապարակ» օրաթերթի 27.07.2018թ. «Օսիպյանը թուղթուգիր է՞լ է քանդում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը սահմանված է ՀՀ ոստիկանության պետի 06.11.2017թ. թիվ 3050-Ա հրամանով:
Ըստ Հրամանով հաստատված կարգի՝ քաղաքացիները ոստիկանության պետի մոտ ընդունելության ներկայանում են ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ընդունարան: Քաղաքացիները գրանցվում են քաղաքացիների ընդունելության հաշվառման մատյանում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Քաղաքացիների ընդունելության հաշվառման մատյանը վարում է Ընդունարանի ծառայողը, ով քաղաքացուն գրանցում է ընդունելությունների հաշվառման մատյանում՝ հայտնելով ընդունելության օրը, ժամը:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա երրորդ օրը, ժամը 16:00-ից մինչև 18:00-ն:
Հրապարակման մեջ հիշատակված Սուսաննա Համբարձումյանին 2 անգամ՝ 13.03.2012թ. և 28.03.2012թ. ընդունել է տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի օգնական, ներկայիս ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մ.Հակոբյանը, ում կողմից խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզաբանվել է ՀՀ օրենսդրության համապատասխան ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջները: Միաժամանակ՝ ընդունելության արդյունքներով ՀՀ ոստիկանության պետին զեկուցվել է քաղաքացու կողմից բարձրացված հարցը՝ օպերատիվ-հետախուզական աշխատանքների ոլորտում համապատասխան հանձնարարականներ տալու առաջարկով:
Վերջին շրջանում Սուսաննա Համբարձումյանը սահմանված կարգով հերթագրվել և հրավիրվել է ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի ընդունելությանը, սակայն, ելնելով ընդունելություն հայցող քաղաքացիների մեծաքանակ լինելուց և ՀՀ ոստիկանության պետի աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունից, վերջինիս, ինչպես նաև մի խումբ այլ քաղաքացիների ընդունելությունը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից ընդունելության հաջորդ ամսվա սահմանված օրը:
Հրապարակման մեջ տեղ գտած այլ՝ ոչ լիարժեք ընկալելի խնդիրների շուրջ քննարկման նպատակով քաղաքացի Սուսաննա Համբարձումյանը Հրամանով սահմանված կարգով հերթագրվել և հրավիրվել է ՀՀ ոստիկանության պետի հաջորդ ընդունելությանը:
Ինչ վերաբերում է ոստիկանության պետի կողմից ընդունելությունն ընդհատելու` Ս. Համբարձումյանի «բացատրությանը», ապա այն լիովին հորինվածք է:
Իրականում ոստիկանության պետը ոչ թե «կանչով բացակայել է», այլ այդ ընթացքում Կառավարությունում մասնակցել է խորհրդակցությանան նիստին, որի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի համաժողովի կազմակերպչական խնդիրներ, իսկ վերադառնալուց հետո ևս երկու ժամ շարունակել է քաղաքացիների ընդունելությունը:
Լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում լիարժեք տեղեկատվություն հրապարակելու համար դիմել ոստիկանության համապատասխան ծառայություն. ոստիկանությունը միշտ պատրաստ է համագործակցության: