Պարզաբանում
27.08.2013 12:06
Պարզաբանումներ
Քաղաքացի Արա Շիրինյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման քննարկման արդյունքում պարզվել է, որ նրա փաստարկն անհիմն է, իսկ ճանապարհային ոստիկանության վարչական ակտը հիմնավոր է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Ա. Շիրինյանի շարադրանքից և հետևություններից երևում է, որ նա ամբողջությամբ չի ուսումնասիրել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը և իր եզրահանգումները կառուցելու համար հիմք է ընդունել միայն որոշման մեջ պատկերված լուսանկարը: Մինչդեռ, հենց որոշման մեջ նշված է, որ արարքի հատկանիշները համադրված են տեխնիկական միջոցով ստացված տեսանյութում ամրագրված հատկանիշների հետ: Նշված է նաև այն անհատական ծածկագիրը (PIN), որը, համաձայն «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, մուտքագրելով Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության համացանցային կայքէջում` վարչական ակտի հաuցեատերը կարող է դիտել և պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեuանյութը:
Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին 25.07.2013 թ. թիվ 1300798125 որոշման հիմքում դրված տեսանյութն հստակ ապացուցում է Երևան քաղաքի Պուշկին-Նալբանդյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի հատվածում 1.16.1 գծանշման առկայությունը և այն վարորդի կողմից հատելու փաստը, հետևաբար իրավախախտման փաստական հանգամանքը հիմնավորված է:
Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԽԱ կենտրոն