1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

28.08.2014 18:30 Պարզաբանում
Պարզաբանում
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, իբր սկավառակների առևտրով զբաղվող «Ադամս»  ընկերությունը համագործակցում է  ոստիկանության հետ, ինչի շնորհիվ  շուկայում մենաշնորհ կարգավիճակ է ձեռք բերել:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ 2014 թ.  մայիսի 14-ին «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում  վաճառվում են բացառիկ հեղինակային իրավունքով «Ադամս» ՍՊԸ-ին պատկանող  «DVD», «MP3»  ֆորմատով սկավառակներ, ինչի արդյունքում խախտվում է ընկերության հեղինակային իրավունքը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման  ընթացքում պարզվել է, որ այդ վաճառակետերը գտնվում են Սվաճյան 12/7 և Սվաճյան 12/7-52 հասցեներում:
Նախապատրաստված նյութերով  ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հունիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 24-ին որոշում է կայացվել  «Ադամս» ՍՊ ընկերությանը` տուժող, իսկ ընկերության տնօրենին` տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին:
Ընկերության տնօրենը  ցուցմունք է տվել, որ  մի շարք մուլտֆիլմերի, տեսահոլովակների ու ֆիլմերի  բազմացումն ու վաճառքը ՀՀ տարածքում հեղինակային բացառիկ իրավունքով պատկանում  են «Ադամս» ՍՊԸ-ին:  
Օգոստոսի 20-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2014 թ. որոշման հիման վրա Երևան քաղաքի Սվաճյան 12/7-52, Հասրաթյան 6 և Ծերենցի 5 հասցեներում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ֆորմատի լազերային սկավառակներ և համակարգիչ:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը: