Պարզաբանում
28.10.2020 23:45
Պարզաբանում
Զանգվածային լրատվության միջոցներում հարցազրույց է տարածվել, որն արվել է իբր ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Արմեն Մկրտչյանի հետ:
Հայտնում ենք, որ Արմեն Մկրտչյանը ոստիկանության պետի խորհրդականը չէ ու երբեք չի եղել:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում օգտագործել բացառապես ճշտված ու հավաստի տեղեկատվություն:
Անհրաժեշտության դեպքում դիմեք ոստիկանության լրատվական ծառայություն:
Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության: