ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

07.12.2016 12:47 Պարզաբանումներ

«Hraparak.am» լրատվական կայքում 06.12.2016 թվականին զետեղվել է Ն. Կարապետյանի «ՃՈ-ն շարունակում է ծուղակը գցել վարորդներին» հոդվածը, որտեղ նկարագրված է մի իրավիճակ, երբ քաղաքացին սահմանված ժամկետում վճարել է վարչական ակտով սահմանված տուգանքի գումարը, սակայն կատարողական թերթ է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և անձի վրա դրվել է լրացուցիչ դրամական պարտավորություն:
ՈՒսումնասիրմամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության 19.10.2012 թվականի թիվ 1200319745 որոշմամբ նշանակված 10.000 ՀՀ դրամի չափով տուգանքի գումարը 30.10.2012 թվականին վճարվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղում, սակայն վճարման անդորրագրում չի նշվել որոշման համարը, ինչը վճարման նույնականացման համար պարտադիր պայման է: Արդյունքում վճարումը չի նույնականացվել, վարչական ակտը հաշվառվել է, որպես չվճարված և գործողություններ են կատարվել տուգանքի գումարի բռնագանձման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ առաջացած խնդրի վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությանը դիմելու դեպքում, անհրաժեշտություն չէր առաջանա ներկայացնելու վճարման անդորրագիրը, ավելին՝ ձեռք բերել դրա կրկնօրինակը, այլ Ֆինանսների նախարարության համակարգչային ծրագրում առկա տեղեկատվության հիման վրա կատարված վճարումը կնույնականացվեր համապատասխան վարչական ակտի հետ, որից հետո ԴԱՀԿ ծառայությանը գրավոր կտեղեկացվեր գումարի բռնագանձման պահանջից հրաժարվելու մասին: