ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

03.07.2023 16:18 Պարզաբանում
Պարզաբանում

Հուլիսի 1-ին «Օրագիր.նյուզ.ամ» կայքում «50000 դրամ՝ կանգառում ծխելու համար. պարեկը տուգանել է մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացուն» վերնագրով տեղեկատվություն է հրապարկվել՝ մայիսի 19-ին Ստեփանավան քաղաքի կանգառներից մեկում պարեկների կողմից մի քաղաքացու տուգանելու մասին: Կայքի հրապարակումը ժամանակավրեպ է: Հայտնում ենք, որ ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի բաժնում կազմված վարչական ակտի դեմ հունիսի 2-ին վերադասության կարգով բողոք է գրվել, որով դիմողը խնդրել է անվավեր ճանաչել հիշյալ որոշումը: Դիմումը ստացվել է ոստիկանության իրավաբանական վարչությունում: Վարչական լսում է նշանակվել հունիսի 6-ին: Չնայած դիմողը ծանուցվել է, սակայն չի ներկայացել, այնուամենայնիվ, վարույթը իրականացվել է: Հունիսի 19-ին որոշում է կայացվել բողոքը բավարարել ամբողջությամբ՝ վարչական ակտը անվավեր ճանաչելով: Որոշման մեկ օրինակն ուղարկվել է դիմողին: