1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

04.10.2012 17:30 Պարզաբանում
Վերջին ժամանակներում մամուլում, մասնավորապես ինտերնետ լրատվական կայքէջերում, հրապարակվում են մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Նշված թեմային վերաբերող որոշ հոդվածներում նշվում է նաև, որ  իրավապահ մարմինների կողմից բացահայտված թրաֆիքինգի դեպքերը չեն ներկայացնում իրական պատկերը և դրանք, այդ թվում` երեխաների թրաֆիքինգի դեպքերը, իրականում շատ ավելի են և հայտնի են հասարակությանը, բայց` ոչ իրավապահներին:
Հիշյալ հրապարակումների հիման վրա իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ հոդվածներում տեղ գտած տեղեկությունները հիմնականում վերաբերում են 2004-2009թթ. ընթացքում կատարված իրադարձություններին: Նշված դեպքերը գրեթե ամբողջությամբ հայտնի են ՀՀ իրավապահ մարմիններին և ստացել են իրենց քրեաիրավական գնահատականը: Բացի այդ, պարզվել է, որ հրապարակված որոշ տեղեկություններ մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը կամ ստացվել են անհայտ աղբյուրներից: 
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 132.2 , 132.3  հոդվածների` <<Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը>>, <<Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը>> և <<Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը>> հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 16 գործերով, որոնցից 4-ը` նախկինում հարուցված և 2012թ. փոխանցված գործեր են, 3-ը վերսկսվել են հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ, 1 գործ նախկինում հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 178-րդ հոդվածով /Խարդախություն/, փոխանցվել 2012թ., այնուհետև վերաորակվել է 132-րդ հոդվածի, 8 գործեր հարուցվել են 2012թ.: 
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում վերաորակված և հարուցված 9 գործերից 5-ը` վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը` ՀՀ-ում անչափահասի շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելուն, 1-ը` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային շահագործմանը, 1-ը` շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելուն: Պոռնկության շահագործման 5 գործերից 3-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 2-ի շահագործումն իրականացվել է Թուրքիայում: 
Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել նոր` 15 զոհեր, որոնցից 8-ը` կանայք: 15 զոհերից 1-ը` հանցագործության կատարման ընթացքում եղել է անչափահաս:
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ 15 հանցագործության դեպքեր: