1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պետական պահպանության գլխավոր վարչությունը 60 տարեկան է

Պետական պահպանության գլխավոր վարչությունը 60 տարեկան է
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության  պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: 
Հանդիսությունը սկսվեց հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հիշատակը հավերժացնող  խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Հուշակոթողն օծեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը:
Զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դրեցին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զոհվածների հարազատներն ու գործընկերները:  
Շնորհավորելով պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակի կապակցությամբ՝  ոստիկանության պետը հատկապես  ընդգծեց  օրվա  ամենակարեւոր խորհուրդը՝ հավերժ է նրանց հիշատակը,  ովքեր իրենց արյամբ ավելի սրբացրին մեր հողը: «Մենք ոչ միայն կոթողներ պիտի կառուցենք, այլեւ արժանին մատուցենք մեր զոհված զինակիցների հիշատակին ու դրանով դաստիարակենք մեր սերունդներին»,- ընդգծեց ոստիկանության պետը: Իսկ պետական պահպանության  գլխավոր վարչության բարենորգված շենքի բացման արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը տրվեց զոհված ոստիկաններից մեկի մորը: 
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջեց վարչության տարածքում, եղավ հրաձգարանում, ծանոթանացավ  տեխնիկական միջոցներին, դիտեց պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների ցուցադրական վարժանքները: Նա իր գոհունակությունը հայտնեց ծառայողների մարտական  պատրաստականության, կատարված աշխատանքի կապակցությամբ:
Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում  ոստիկանության պետի հրամաններով պարգեւատրվեցին պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը եւ մի  շարք աշխատակիցներ: Պետական պահպանության գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ էլ պարգեւատրվեցին ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից: 
Հանդիսավոր նիստն ավարտվեց պետական պահպանության գլխավոր վարչության 60-ամյա ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ: