Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 30-ին Արցախի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տարվել 47-ամյա Յուրի Պ.-ն, որը 2017 թ. սեպտեմբերի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					