ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայթուն Չարենցավանի գազալցակայանում: Աշխատակիցը մահացել է

Մայիսի 30-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի թիվ 8/10 հասցեում գտնվող գազալցակայանում պայթուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.45-ի սահմաններում, «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը լիցքավորման ընթացքում պայթել է, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը` 1966 թ. ծնված Գրիգոր Սիմոնյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: