Պարսպի վրայից գողացել էր պլանշետը
26.08.2015 10:25
Գողություն
Օգոստոսի 22-ին մի կին իր պլանշետի կորստյան մասին դիմում էր ներկայացրել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը, ժամը 10.20-ի սահմաններում, 1994 թ. ծնված Արմեն Խ.-ն տան պարսպի վրայից գողացել է պլանշետը` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: