ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

ՊԾ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

01.12.2023 19:02 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հետևողականորեն շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականը նոյեմբերի 30-ին էր։
Մի քանի ժամում մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 34, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 30 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 14, չամրակապված վարելու՝ 95, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 17, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 9, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2 և 123 այլ իրավախախտումներ։ 8 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 17-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 5-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 49-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Հայտնաբերվել է նաև մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող 10 անձ։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։