ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փոխադարձ հարվածներ և վնասվածքներ

Օգոստոսի 27-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ձերժինսկու փողոցի թիվ 10 շենքի դիմաց վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բաժին բերման է ենթարկել 1992 թ. ծնված Արման Գ.-ին, 1965 թ. ծնված Գագիկ Ժ.-ին, 1970 թ. ծնված Գագիկ Ա.-ին և 1973 թ. ծնված Շահեն Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, Շահեն Գ.-ն, Արման Գ.-ն և Գագիկ Ժ.-ն փոխադարձ հարվածներ են հասցրել իրար` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: