Հետախուզվում էր Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից
04.12.2017 10:57
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նոր Արեշի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Եգոր Մ.-ն, որը 2003թ. հունվարի 2-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: