Հետախուզվողը բերման ենթարկվեց Արցախի պողոտայից
14.03.2018 12:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 13-ին, ժամը 14.10-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 4/2 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Ա.-ին, որը 2017թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: