Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 28-ին Արշակունյանց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տարվել 32-ամյա Արմեն Հ.-ն, որը հունիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
